ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՏՊԱՎՈՐԻՉ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՆ ԱՆՑՅԱԼՈՒՄ ԵՆ

image

Թուրքիայի տնտեսական աճի տպավորիչ ցուցանիշներն անցյալում են: Այդ երկրում գնաճի մակարդակը հատել է 7%-ի սահմանը,-տեղեկացնում է Euronews-ը:

Հրապարակված վիճակագրական տվյալներն ավելի վատն էին, քան փորձագետների կանխատեսումները, արդյունքում թուրքական լիրան սկսել է անկում ապրել:

Օգոստոսին Թուրքիայում սպառողական գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են  0,4 7%-ով՝ տարեկան կտրվածքով հասնելով 7,14%-ի:

Սեպտեմբերին իրավիճակը շարունակում է մնալ նույնը: Տնտեսագետները ենթադրում են, որ գները կշարունակեն աճել եւ տարեկան կտրվածքով գնաճը կհասնի 7,7 %-ի:

Ըստ փորձագետների, Թուրքիայի տնտեսության վրա խիստ բացասական է անդրադառնում իրավիճակը Սիրիայում և Իրաքում, որոնք թուրքական ապրանքների սպառման ընդարձակ շուկա են, ինչպես նաեւ քրդական խմբավորումների հետ առճակատումը երկրի տարբեր շրջաններում:

Լոկալ հակամարտությունները, անհանգիստ իրավիճակը երկրի խոշորագույն քաղաքներում նաեւ բացասաբար են անդրադառնում զբոսաշրջության ոլորտի ցուցանիշների վրա: Այս ոլորտում անկումը հսկայական չափերի է հասել: