ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՄԻՆՉԵՎ ԲՐԱԶԻԼԻԱ․ ԳԼՈԲԱԼ ՁԱԽՈՂՈ՞ԻՄ

72c467482339fb1363b4c01596c51a1f_XL

G20 խմբի երկրների հանդիպման մասնակիցները խոստովանում են, որ չեն կարողացել արագացնել բարեփոխումների անցկացումը՝ չնայած համաշխարհային տնտեսությանը սպառնացող ռիսկերի մասին նախազգուշացումներին։

Աշխարհի տնտեսապես զարգացած և զարգացող խոշորագույն պետությունները գրեթե տասնամյա դանդաղ աճից հետո փորձում են կանխել հերթական գլոբալ անկումը։ Մոլորակի տարբեր հատվածներում պետությունները՝ Թուրքիայից մինչև Բրազիլիա, չկարողացան իրականացնել խոստացված տնտեսական վերակառուցումը, որն անհրաժեշտ էր աճի խթանման և ներդրողների վստահության ամրապնդման համար։ Այժմ շատ երկրներ փորձում են խուսափել ետաճից՝ միաժամանակ ստիպված լինելով պայքարել «արտաքին քամիների» դեմ, այդ թվում՝ Չինաստանի տնտեսական աճի նվազման,   որը կարող է ողջ համաշխարհային էկոնոմիկան դանդաղեցնել։

christine-lagarde-espana

«Աճի ցուցանիշները չափազանց ցածր են, արտադրողականությունը՝ նույնպես, չափազանց քիչ են ներդրումային ծրագրերը, իսկ բարձր տոկոսներ ցուցադրում է միայն գործազրկությունը»,- Անկարայում հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ-տնօրեն Կրիստին Լագարդը՝ համաշխարհային տնտեսական առաջատար պաշտոնյաների հետ երկօրյա բանակցություններից հետո։

Աշխարհի առաջատար տնտեսությունները ներկայացնող G20 խմբի երկրների պաշտոնյաները խոստովանում են իրենց կողմից անհրաժեշտ միջոցների ձեռնարկման փորձի ձախողումը՝ չնայած մի քանի տարվա կտրվածքով համաշխարհային տնտեսությանը սպառնացող ռիսկերի մասին բազմաթիվ նախազգուշացումներին։
«Իրականում խնդիրն այն է, որ ռեալ փոփոխությունները բավարար չափով արագ չեն արվել»,- ընդգծում է Հնդկաստանի պահուստային բանկի ղեկավար Ռահուրամ Ռաջանը և նախազգուշացնում՝ աճի խթանման համար կենտրոնական բանկերի կողմից իրականացվող մատչելի վարկերի քաղաքականությունը կարող է նպաստել համաշխարհային շուկայական անկայունության ուժեղացմանը։ «Մենք բոլորս պետք է կենտրոնացնենք մեր ջանքերը ներքին կայուն աճ ստեղծելու համար, իսկ դա առավել բարդ խնդիր է, քան մենք կարծում էինք»,- ավելացրել է նա։

G20 խմբի երկրները այս տարի ավելի վաղ սկսել էին 2 տրիլիոն դոլարի ծավալով պլանի իրագործումը՝ ուղղված համաշխարհային թույլ վերակառուցման խթանմանը։ 5 տարվա ընթացքում նրանք խոստանում էին 2 տոկոսով ավելացնել համախառն ներքին արդյունքը, և դա նրանք մտադրված էին անել իրենց տնտեսությունների վերակազմավորման հաշվին, ինչպես նաև ենթակառուցվածքային նոր նախագծերի միջոցով՝ մրցակցության, արտադրողականության և պահանջարկի ուժեղացման նպատակով։

ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ճապոնիայի կենտրոնական բանկերի կողմից իրականացվող քանակական թուլացման քաղաքականությանը հետևող այդ երկրները համաշխարհային աճը խթանող քաղաքական ենթադրյալ քայլերի երկար ցուցակ էին ներկայացրել, սակայն նրանց ջանքերից ստացված արդյունքների մեծ մասը հեռու էին տրված խոստումներից։

Կրիստին Լագարդն անցյալ շաբաթ նախազգուշացրել էր, որ որոշում կայացնող բարձրաստիճան պաշտոնյաները պետք է գործեն՝ ղեկավարվելով անհետաձգելիության թարմացված պատկերացումներով։ ԱՄՀ-ն համաշխարհային աճի վերաբերյալ իր կանխատեսումները իջեցնում է ֆինանսական ճգնաժամից հետո ամենացածր մակարդակին, ինչպես նաև նախազգուշացնում, որ համաշխարհային տնտեսության վտանգավոր գործոնների համադրությունը կարող է «շատ ավելի թույլ հեռանկարների» պատճառ դառնալ, եթե G20 խմբի երկրների կողմից փոխհամաձայնեցված գործողություններ չիրականացվեն։

00016c42b36b131783020aԹուրքիան ակնառու կերպով ենթարկվում է այդ մարտահրավերներին։

Նախորդ տարվա վերջին Թուրքիայի կառավարությունը պլանավորում էր համաշխարհային ազդեցիկ տերություն դառնալ, որն ունակ է առաջատար դեր գրավել աշխարհի խոշորագույն տնտեսությունների օրակարգում։

Մեկ տարի անց քաղաքական անկարգությունները թույլ չեն տալիս իրականացնել պլանները, և Անկարան անկարող է տնտեսական վերակազմավորում անցկացնել, որն անհրաժեշտ էր ներդրողների վստահությունը վերագտնելու համար։ Այս տարի միջազգային հիմնադրամների մենեջերները մոտ 6 միլիարդ դոլար են հանել թուրքական ակցիաներից և պետական պարտատոմսերից, քանի որ տնտեսագետները 2,5%-ից ցածր տնտեսական աճ են կանխատեսում, իսկ կառավարությունը նախազգուշացնում է, որ ամենայն հավանականությամբ չի կարողանա իրականացնել նախանշված պլաններն ու 3% աճի հասնել։

«Եթե երկրում քաղաքական խնդիրներ կան, ապա դրանք տնտեսական որոշակի խնդիրների առաջացման պատճառ կարող են դառնալ»,- նշել է Թուրքիայի փոխվարչապետ Ջեդվեդ Իլմասը՝ G20 խմբի աշխատանքների ավարտին։

Երկուշաբթի թուրքական լիրան անկում է ապրել ավելի քան 1%-ով՝ դոլարի նկատմամբ վերջին շրջանի նոր ռեկորդային ցածր ցուցանիշ ցուցաբերելով։  Կանադայում տեղակայված Նորարարությունների միջազգային կառավարման կենտրոնի համաշխարհային տնտեսական ծրագրերի տնօրեն Դոմենիկո Լոմբարդին նշել է, որ դեռ մեկ տարի առաջ «Թուրքիան կարող էր զարգացող շուկաների համար մոդել լինել»։ Սակայն այժմ «քաղաքական իրավիճակն անկայուն է, իսկ տնտեսությունը՝ խոցելի»։

Իրավիճակն ավելի լավը ցանկանալու տեղիք է տալիս նաև Բրազիլիայում։ Բրազիլիայում կոռուպցիոն սկանդալները կապվել են ամենաբարձր մակարդակի քաղաքական գործիչների անվան հետ, ինչը քաղաքական ճգնաժամի պատճառ է դարձել։ Բրազիլիան, որը մեծ մասամբ կախված է Չինաստանի հետ առևտրից և այդ երկիր իր հումքի ներմուծումից, խորը ռեցեսիա է ապրում։ Քաղաքական անկարգությունները նպաստել են տնտեսության կրճատմանը, քանի որ ներդրողները սկսել են կասկածել կառավարության կողմից տնտեսությունը վերակառուցելու հնարավորության վրա։

Նավթի վրա հիմնված Ռուսաստանի տնտեսությունը, որն արդեն իսկ թուլացել էր տնտեսական վերակազմավորման դանդաղեցման, ներդրումային լճացած վիճակի և արտադրողականության նվազման հետևանքով, իր վրա կրեց նավթի գնանկումներն ու արևմտյան տնտեսական պատժամիջոցները։

Հարավային Աֆրիկայի տնտեսությունը կրճատվել էր տարվա երկրորդ քառորդին և աֆրիկական համեմատաբար զարգացած այդ երկիրը բախվել է աճող գործազրկության և բռնության հետ։ Շատ տնտեսագետներ նախազգուշացնում են՝ առանց տնտեսական վերակառուցման երկրում առկա խնդիրները բացասական ազդեցություն կգործեն աճի ցուցանիշների վրա։fond

G20 խմբի շատ երկրներ մտահոգություն են հայտնում, որ Չինաստանի շուկայի անկայուն վիճակը կարող է կոմունիստական կառավարությանը ստիպել արգելակել տնտեսության խոստացված վերակառուցումը, որի նպատակն է վարկերով գոյատևող արտահանման մոդելից հեռացումն ու ներքին սպառողից կախվածության գերակշռության խթանումը։

Շուկայական ճգնաժամերի պայմաններում Պեկինի գործողությունները նաև կասկածներ են ծնում երկրի ներսում և դրա սահմաններից դուրս՝ երկրի կողմից սեփական տնտեսությունը լիարժեքորեն վերահսկելու հնարավորության շուրջ։ Նման անորոշությունը մտահոգում է ներդրողներին։ Banque de France-ի կողմից հրապարակված նոր հետազոտական զեկույցում նշվում է, որ Չինաստանում տնտեսական աճի՝ 3%-ի մակարդակում կայունացման դեպքում (դա կիսով չափ պակաս է ԱՄՀ-ի կանխատեսումներից, սակայն մոտ է շուկայի նվազագույն գնահատականներին) Պեկինի հետ առևտրային հարաբերություններով կապված հարևան երկրների կորուստները 5 տարվա ընթացքում կկազմեն ընդհանուր ՀՆԱ-ի 7,5% -ից 9,4% ։

Զարգացած տնտեսությունները դժվար թե կարողանան դա կանխել․ «Անգամ ԱՄՆ-ն իր ուժեղ տնտեսությամբ չի կարող լինել աճի միակ լոկոմոտիվ և հիմնական սպառող»,- ընդգծել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն։

Սակայն համաշխարհային տնտեսությունը, այնուամենայնիվ, որոշ լուսավոր կետեր ունի։

Այսպես՝ Հնդկաստանն առաջ է անցել Չինաստանից՝ աճի բարձր ցուցանիշով, և դա կառավարության կողմից առաջարկված տնտեսության վերակազմավորման, արդյունքում ներդրողներին հետաքրքրելու շնորհիվ, իսկ երկրի Կենտրոնական բանկը կարողացել է կայունացնել ազգային արժույթը։

3 տարի շարունակ ետաճ ապրող Իտալիան կարծես թե բարեհաջող կերպով դուրս է գալիս դժվարին իրավիճակից։ Վարչապետ Մատեո Ռենցիի ադմինիստրացիան ակտիվորեն նպաստում է դատական, հարկային համակարգի վերակազմավորմանը՝ արտադրողականությունն ու աճը խթանելու նպատակով։
«Բարեփոխումների իրականացման տեմպերն աճում են, և դա սկսում է առաջին պտուղները տալ,- նշել է Իտալիայի ֆինանսների նախարար Պիեռ Կառլո Պադոանը։ Աճն ու զբաղվածությունը սպասվածից ավելի արագ են վերականգնվում։ «Արդյունքում վստահության շղթա է ստեղծվում՝ ավելի շատ աշխատատեղ, ավելի շատ վստահություն, ավելի շատ սպառում»,- նշել է նա։

The Wall Street Journal

Թարգմ․՝ Մարինե Ալեքսանյան