ԵՐԻՏԱՍԱՐԴԱՆԱԼ 10 ՏԱՐՈՎ՝ ՄԱՇԿԻ ՄԵՂՐՈՎ ՓԱԹԱԹՈՒՄ

med_massage1

Ձեր մաշկը կորցրե՞լ է իր առաձգականությունը, թարմությունն ու առողջ տեսքը, կամ պարզապես լրացուցիչ խնամքի կարիք է զգում․ ուրեմն ժամանակն է դիմել մեղրի օգնությանը, ավելի կոնկրետ մաշկի մեղրով փաթաթում իրականացնել՝ կազմակերպելով ՍՊԱ արարողակարգ սեփական բնակարանում։

Մեղրով փաթաթման (обертывание) դրական կողմերը

Ապացուցման կարիք չունի այն միտքը, որ մարդու օրգանիզմի համար առավելապես օգտակար է այն ամենն, ինչ տրվում է բնության կողմից։ Մեղրը, որի օգտակար հատկություններին բազմիցս ենք անդրադարձել, ոչ միայն հիանալի սննդամթերք է, այլև մաշկի տոնուսն ու էլաստիկությունը վերականգնող, երիտասարդացնող կոսմետիկ միջոց։ Այն վիտամինների, հանքանյութերի, ֆերմենտների և հակաօքսիդանտների ու ամինաթթուների մի ամբողջ հավաքածու է պարունակում, որոնք բառացիորեն սնուցում են օրգանիզմը։ Մեղրը բարձրացնում է օրգանիզնի դիմադրողականությունը, կարգավորում նյութափոխանակությունը, լավացնում արյան շրջանառությունը։ Մաշկը մեղրի ազդեցության շնորհիվ երիտասարդանում է, իսկ մեղրով փաթաթման մի քանի պրոցեդուրայից հետո փոքրանում են մաշկի վրա առկա սպիներն ու զոլերը։ Մեղրով փաթաթումը կիրառվում է նաև ցելյուլիտից և ավելորդ կիլոգրամներից ազատվելու պարագայում՝ թույլ տալով մաշկին վերագտնել իր առաձգականությունն ու ձգվել անհրաժեշտ վայրերում։

100174742402927366

Սակայն չպետք է մոռանալ, որ մաշկին ինչ-որ բան քսելուն և այն փաթաթելուն պետք է շատ զգուշորեն մոտենալ՝ հաշվի առնելով հակացուցումները ։ Մաշկն ամենամեծ օրգանն է, որն իր ընդհանուր ծավալով կազմում է մարմնի ընդհանուր զանգվածի 15 տոկոսը։ Այն օգնում է օրգանիզմին քրտինքի միջոցով դուրս մղել կենսագործունեության արգասիքները, պաշտպանում ներքին օրգաններն ու շնչում։ Հենց դրա համար բոլոր քսուկները պետք է զգուշորեն օգտագործել` մաշկի ծակոտիները խցանելուց խուսափելու համար։ Բացի այդ, մաշկի վրա առկա են բազմաթիվ արյունատար անոթներ, ուստի նյութերը, որոնք հայտնվում են մաշկի մակերեսին, բավականին արագ ներծծվում և տարածվում են ամբողջ մարմնով։ Այս առանձնահատկության մասին շատ լավ գիտեին դեռևս միջին դարերում, երբ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները հաճախ  էին դիմում խորամանկության՝ իրենց մրցակիցներին վերացնելու համար նրանց քսուկների մեջ պարզապես թույն ավելացնելով։ Ուստի եթե չեք ցանկանում վնասել ինքներդ Ձեզ, մեղրով փաթաթումն իրականացրեք միմիայն 100 տոկոս բնական մեղրով, նաև հաշվի առնելով հետևյալ հակացուցումները՝ տվյալ կոսմետիկ պրոցեդուրան չի կարելի իրականացնել արյան բարձր ճնշման, վարիկոզի, սրտանոթային և գինեկոլոգիական հիվանդությունների, շաքարախտի առկայության դեպքում, ինչպես նաև հղիության ընթացքում և մաշկի վրա տարատեսակ վնասվածքների առկայության պարագայում, և ամենակարևորը՝ մեղրով փաթաթումը հակացուցված է մեղրից կամ մեղվաբուծական այլ ապրանքներից ալերգիա ունեցողներին։

Չարժե մեղրով փաթաթում անել վատ ինքնազգացողության դեպքում, իսկ եթե պրոցեդուրայի ընթացքում Դուք անհարմարություն եք զգում, արագ հանեք փաթաթանն ու մաքրաջրեք մաշկը։

Եվս մեկ նախազգուշացում՝ մի փորձեք փաթաթել ողջ մարմինը, սկզբի համար փաթաթեք մաշկի համեմատաբար փոքր հատվածը և միայն դրական արդյունքը տեսնելուց հետո ընդլայնեք մարմնի «քաղցր» մակերեսը (ասենք՝ ողջ որովայնի ու կոնքերի շրջանը)։

Ինչպե՞ս է արվում մեղրով փաթաթումը74b720_3d99a3ed2b2c40958b6f1f11aab7bf95.jpg_srz_940_628_85_22_0.50_1.20_0.00_jpg_srz

Այժմ մի փոքր այն մասին, թե տնային պայմաններում ինչպես իրականացնել մաշկի մեղրով փաթաթումը:

Առաջին քայլը միատարր զանգվածի պատրաստումն է, դա կարող է լինել՝

1. Մաքուր բնական մեղր, որը կարելի է մի փոքր թուլացնել ջրային գոլորշու վրա:

2. Մեղր և մանանեխ (այն նաև տաքացնող ազդեցություն ունի) – ոչ մեծ տարայի մեջ 2 ճաշի գդալ չոր մանանեխ ենք լցնում, մեկական թեյի գդալ աղ, խնձորի քացախ և շաքար, ամենը լավ խառնում ենք՝ թողնելով մեկ օր տնային ջերմաստիճանի պայմաններում, որից հետո ավելացնում ենք նույնքան ծավալով մեղր։

3. Մեղր և կաթ, կամ նարնջի, կամ էլ կիտրոնի հյութ` 2 \1 հարաբերակցությամբ։

4․ Մեղրը՝ ցանկացած բուսական յուղի հետ (ձիթայուղ, գերչակ)։

04_Small

Երկրորդ քայլը մաշկի մաքրումն է օճառի օգնությամբ, այդ նպատակին հիանալիորեն կծառայի մեղրով հարստացված ՆՈՅԵՄԻ Հարմոնիան։ Մաքրումը պետք է զուգորդվի սքրաբի միջոցով  շերտազատման հետ, որը մաշկի մեռած բջիջները հեռացնելով՝ «ճանապարհ կբացի» սննդարար նյութերի համար։

Երրորդ քայլը մեղրի զանգվածը մաշկի պրոբլեմատիկ հատվածներին քսելն ու մոտ մեկ ժամով պոլիէթիլենային թաղանթով փաթաթելն է (ջերմոցային արդյունք ստանալու համար)։

Չորրորդ քայլը թաղանթի հեռացումն է։ Որից հետո նուրբ շարժումներով մաշկի մերսումն ու քսուկի ավելցուկներից  մաշկի մաքրաջրումը։ Պրոցեդուրայից անմիջապես հետո խորհուրդ չի տրվում դուրս գալ կամ ծանր կերակուր ճաշակել։

Որքա՞ն հաճախ անել մեղրով փաթաթում

Եթե ուզում եք հասնել բավարար արդյունքի, ապա անհրաժեշտ է այս գործընթացը կրկնել 8-10 անգամ՝ 2-3 օրը մեկ։ Միայն այդպես կարելի է «ամրապնդել» ցանկալի արդյունքը։ Ցանկության դեպքում մեղրով խառնուրդի տարբերակները կարող եք փոփոխել՝ փնտրելով գեղեցկության Ձեր «քաղցր բանաձևը»։