ՄԱՇԿԻ ԽՆԱՄՔԸ ԲՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ

thumb

Մաշկի խնամքը բնական միջոցներով իրականացնելու մեթոդները գալիս են դեռ մարդկության պատմության վաղ ժամանակներից: Թեեւ մաշկի ծերացումը կանխարգելելու եւ թարմ, առողջ տեսքը պահպանելու համար արդի տեխնոլոգիաներով բավական թանկարժեք կոսմետիկ միջոցներ են արտադրվում, այնուհանդերձ կանանց զգալի մասը նախապատվությունը տալիս է հենց բնական բաղադրատոմսերին:

Հատկապես յուղոտ մաշկի դեպքում օճառ օգտագործել անհրաժեշտ է քանի որ ճարպի շերտը բերում է մանրէների բազմացմանն ու կորյակների առաջացմանը:

Խորհուրդ է տրվում օգտագործել բնական բաղադրանյութերով հատուկ կոսմետիկ օճառներ կամ  մանկական օճառ:

Կոկոսի յուղ

Կոկոսի յուղը յուրահատուկ բաղադրիչ է, որն օգտագործում են մաշկի և մազերի խնամքի համար:

Իսկ ինչպիսի՞ հատկություններ ունի կոկոսի յուղը: Այն արդյունավետ միջոց է մաշկի խնամքի համար: Այդ յուղից պարունակող օճառի տեսակները հիանալի խոնավեցնում են մաշկը, սնուցում և պահպանում է առաձգականությունը:

Կոկոսի յուղը թերևս ամենաօգտակար և արդյունավետ միջոցներից է մազերի խնամքի համար: Այն օգնում է նաեւ կանխել մազերի ճյուղավորումը:  Կոկոսի յուղը մաքրում է մաշկը՝ չփակելով ծակոտկենները:

Մեղր

Բոլորին հայտնի են մեղրի հրաշագործ հատկությունները օրգանիզմի և մաշկի վրա: Այն օգտագործում են դիմակների, օճառների եւ սկրաբների բաղադրության մեջ, ինչպես նաև լայն կիրառում ունի մազերի խնամքի համար:

Մեղր պարունակող օճառը չի չորացնում մաշկը, իսկ յուղոտ մաշկի պարագայում կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը:

Մեղրը նաեւ հեշտությամբ մաքրում է դիմահարդարման հետքերը:

Կաթ

Դեմքի և ձեռքերի խնամքի միջոցները իրարից գրեթե ոչնչով չեն տարբերվում, սակայն ձեռքերի մաշկի խնամքի միջոցների ընտրության դեպքում պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ օրվա ընթացքում դրանք հաճախ են շփվում ջրի, օճառի, տարբեր լվացող միջոցների հետ, ինչպես նաև ենթարկվում տան և դրսի ջերմաստիճանների միջև եղած տարբերության ազդեցությանը:

Ձեռքերի մաշկը, բացառությամբ ներբանների, միշտ մարմնի մյուս մասերի մաշկի համեմատությամբ ավելի չոր է, ուստի դրանց ամենօրյա խնամքը պետք է սովորություն դառնա:

Ձեռքերի մաշկի խնամքի լավագույն միջոցներից է կաթով հարստացված օճառը՝  բնական բաղադրանյութերով:

                                                                     Ձիթապտղի յուղ

Մաշկի ջրաճարպային հավասարակշռությունը կարելի է կարգավորել բնական յուղեր պարունակող քսուքներով եւ օճառով:

Եղանակային փոփոխությունների ժամանակ մաշկն ավելի շատ սնուցման կարիք ունի:  Լավագույն միջոցներից  է ձիթայուղի խառնուրդով օճառը: Բնական տարրերի և ձիթապտղի յուղի համադրությամբ օճառը մաքրում և համաչափ սնուցում է մաշկը: